‘Ըստ «Նույնականացման քարտերի մասին օրենքի»՝ քարտը հավասարազոր է անձնագրին’

1056

անրապետության բոլոր հիմնարկները պետք է աշխատեն նույնականացման քարտերով և քաղաքացիներին սպասարկեն դրանցով` առանց անձնագիր պահանջելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը, և քաղաքացիներն իրենց անհատական հաշիվները պետք է ստուգեն միայն նույնականացման քարտերով:

«Այսօր մենք հարցադրումներ ենք ստանում` արդյոք այդ քարտը հնարավորություն է տալիս քաղաքացուն օգտվել բազմաբնույթ ծառայություններից, և արդյոք քաղաքացուց չպետք է անձնագիր պահանջեն: Ունենք բողոքներ, որ տարբեր մարմիններում քաղաքացուց բացի նույնականացման քարտից պահանջում են նաև անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին»,- ասաց վարչապետը:

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը պարզաբանեց, որ օրենքի համաձայն` նույնականացման քարտը ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ է և անձնագիր պահանջելը ոչ իրավաճանաչ գործառույթ է: «Այդ մասին բազմաթիվ իրազեկումներ են եղել: Նույնականացման քարտն անձնագրին փոխարինող փաստաթուղթ է»,- ընդգծեց Օսիկյանը:

Միաժամանակ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել են նշված դեպքերը, պարզապես անձնագիր պահանջողները տեղեկացված չեն եղել, որ նույնականացման քարտն անձը հաստատող փաստաթուղթ է»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին` կատարել անհրաժեշտ բոլոր գործառույթները, որպեսզի հաջորդ տարվա հունվարի 1-ից բոլոր մարմինները պատրաստ լինեն սպասարկել քաղաքացիներին նույնականացման քարտերով:

2012 թ. հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր: Մինչ այժմ հանրապետությունում նույնականացման քարտ է ստացել 62 հազար քաղաքացի:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ. Օմբուդսմենի զեկույց 2012’
Հաջորդ հոդվածը‘«Համակովկասյան այբուբենի նախագիծ». Նոր գիրք, նոր հորիզոններ’