‘Ըստ Ս. Սարգսյանի` կենսաթոշակային բարեփոխումները հետագայում կոչելվու են պատմական’

949

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը երեկ այցելել է սոցապ նախարարություն` խորհրդակցության, իսկ երբ նախարարության տարեց աշխատակցուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, Սարգսյանի անվտանգության աշխատակիցները կանչով ժամանած շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել բարձրանալ եւ առաջին բժշկական օգնություն ցուցաբերել նրան:

Խորհրդակցության ժամանակ իր ելույթում Սարգսյանը անդրադարձել է Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը երեկ կասեցրել էր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը:

Ըստ Սերժ Սարգսյանի` անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատուներն առանց զլանալու և համբերատարությամբ շարունակեն մարդկանց ներկայացնել, բացատրել հասարակության համար այս բարեփոխումների կարևորությունը, արդիականությունն ու արդյունավետությունը: Նա համոզված է, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու:

Այս հարցով Սարգսյանը դիմեց սոցապ նախարարին` նշելով, որ պետք է մոբիլիզացնել ոչ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլև տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, իրենց համախոհներին, որպեսզի մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները, ինչը Սերժ Սարգսյանի կարծիքով չափազանց կարևոր է:

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Իրենց կենսաթոշակային հիմնադրամն ընտրել են ընդամենը մի քանի հազար քաղաքացիներ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցն ու իր եղբայրը քաղաքացուն ապօրինի զրկել են ազատությունից ‘