Թաթարստանի ղեկավարն արձագանքել է «նախագահ» կոչվելու արգելքին

488

Թաթարստանի ղեկավարության կարծիքը հաշվի չի առնվել «ՌԴ սուբյեկտներում հրապարակային իշխանության կազմակերպման ընդհանուր սկզբունքների մասին» օրենքն ընդունելիս, որն արգելում է ռեգիոնների ղեկավարներին անվանել «նախագահ»։ Սակայն հանրապետությունը կվարվի ըստ օրենքի, հայտարարել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։

«Մեր խորհրդարանի դիրքորոշումը հայտնի էր։ Պարզ է, որ կան պատմականորեն սահմանված բաներ։ Մենք պետք է կարողանանք լսել միմյանց»,- ասել է Միննիխանովը՝ նշելով, որ ռեգիոնալ իշխանության մասին օրենքի ընդունմանը դեմ են եղել ոչ միայն Թաթարստանի պատգամավորները։

«Օրենքն ընդունված է։ Եվ մենք օրինապաշտ մարդիկ ենք։ Այնպես ստացվեց, որ մեր ձայնը չլսեցին»,- հավելել է քաղաքական գործիչը։

«ՌԴ սուբյեկտներում հրապարակային իշխանության կազմակերպման ընդհանուր սկզբունքների մասին» օրենքը  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դեկտեմբերի 21-ին։ Բացի ռեգիոնի ղեկավարաներին «նախագահ» անվանելու արգելքից՝ օրենքը նաև նրանց լիազորությունների միասնական ժամկետ է սահմանում և թույլ է տալիս պաշտոնում լինել անընդմեջ երկու ժամկետից ավելի։

Փոխանցում է lenta.ru-ն։ ։

Նախորդ հոդվածըԼավրով․ ՌԴ-ԱՄՆ բանակցությունները կկայանան ամանորյա տոներից հետո
Հաջորդ հոդվածը«Հողատուի» խոսույթը. «ՉԻ»