Լավրով․ ՌԴ-ԱՄՆ բանակցությունները կկայանան ամանորյա տոներից հետո

459

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների հիմնական ռաունդը տեղի կունենա ամանորյա արձակուրդներից անմիջապես հետո։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Սոլովյովի «Соловьев Live» ծրագրին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում։

Նախարարը հավելել է, որ Մոսկվայի համար նշանակություն ունի բանակցություների ժամկետը՝ շեշտելով դրանք հետաձգելու անթույլատրելիությունը, չնայած Ռուսաստանն այդ հարցում վերջնագրեր չի ներկայացնում։

«Կարևորը, որ, ինչպես նախագահն ասաց, շաղակրատություն չլինի, որ մեր առաջարկները չխճճեն անվերջանալի բանավեճերի մեջ, ինչով աչքի է ընկնում Արևմուտքը, և ինչով նա կարողանում է զբաղվել, այլ որ այդ բոլոր դիվանագիտական ջանքերը արդյունք տան։ Ընդ որում՝ որոշակի ժամանակի մեջ։ Մենք որևէ վերջնագիր չենք ներկայացնում»,- նշել է Լավրովը։

Նախարարը նաև շեշտել է, որ անվտանգության երաշխիքների թեմայով Ռուսաստանի հետ հիմնական բանակցողը Վաշինգտոնն է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի ԱԳՆ․ ՌԴ–ի և ՆԱՏՕ-ի երաշխիքները պետք է փոխադարձ լինեն
Հաջորդ հոդվածըԹաթարստանի ղեկավարն արձագանքել է «նախագահ» կոչվելու արգելքին