‘Թաթարստանի նախագահը կոչ է անում Ղրիմի թաթարներին` համերաշխ լինել ռուսների հետ’

975

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը տեղեկացրել է, որ հանրապետության ղեկավարությունը, Թաթարստանի խորհրդարանը եւ Թաթարների համաշխարհային կոնգրեսը հանդես են եկել Ղրիմի թաթարներին ուղղված կոչով` խաղաղ եւ համերաշխ լինել Ղրիմի ռուս բնակչության հետ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: 

Նշենք, որ վերջին օրերին, Կիեւում իշխանափոխությունից հետո Ղրիմում բնակվող ռուս եւ ռուսալեզու բնակչությունը հայտարարել է Ուկրաինայից անջատվելու եւ Ռուսաստանին միանալու հավանականության մասին: Միեւնույն ժամանակ, Ղրիմի թաթարները հայտարարել են, որ դեմ են Ռուսաստանի հետ միավորմանը եւ համերաշխություն են հայտնել Կիեւի Մայդանին: 

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ից պոլիկլինիկական մի շարք ծառայություններ վճարովի կդառնան ‘
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Մարտի 1-ի հանրահավաքը` նոր քաղաքական գործընթացի սկիզբ ‘