‘Արման Մուսինյան. Մարտի 1-ի հանրահավաքը` նոր քաղաքական գործընթացի սկիզբ ‘

2209

Մարտի մեկին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը նվիրված է լինելու է ե՛ւ մարտիմեկյան սպանդի զոհերի հիշատակին, եւ լինելու է նոր քաղաքական գարնան սկիզբը: Այդ մասին քիչ առաջ Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

«Մարտի մեկը այնպիսի ողբերգություն է նորանկախ պատմության մեջ, եւ նաեւ Կոնգրեսը լինելով այդ օրվա իրավատերը, ցանկացած մարտի մեկին պիտի միջոցառում կազմակերպի` այդ օրվա կապակցությամբ: Բայց նաեւ դրան զուգահեռ Հայաստանում ստեղծված վիճակը Կոնգրեսի գործողությունները այլեւս դարձնում են հրատապ: Այն լինելու է նոր քաղաքական գործընթացի սկիզբ»,- նշեց Մուսինյանը:

Հարցին, թե ինչու Կոնգրեսը երկար ժամանակ հանրահավաք չի հրավիրել, Մուսինյանը պատասխանեց, որ նախ որովհետեւ 2013 թվականին կար թեկնածու, որը հասարակական բողոքի տերն էր, եւ որոշ ժամանակ նա պետք է տնօրիներ այդ բողոքը, ապա Կոնգրեսը անցավ կառուցվածքային փոփոխությունների եւ գտնվում էր կառուցվածքային ձեւավորման փուլում, իսկ աշնանային պրոցեսներն էլ դեռ չէին հասունացրել հասարակական դժգոհություններն այն աստիճանի, որ Կոնգրեսը սկսեր փողոցային պայքարը: «Բայց այժմ Հայաստանում տեղի են ունեցել դրամատիկ փոփոխություններ, Կոնգրեսը անցնում է ակտիվ քաղաքական` հրապարակային պայքարի` այս ռեժիմի դեմ»,- հավելեց Մուսինյանը:

Նա նշեց, որ դրամատիկ փոփոխությունները տեղի են ունեցել եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության մեջ, իշխանությունը կորցրել է իշխանություն պահելու իր բոլոր ռեսուրսները, խոցել է հասարակության բոլոր խավերին անխտիր: «Բոլոր խավերի մոտ ձեւավորվել մի գիտակցություն, որ այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ, որ այս իշխանության գոյությունը Հայաստանում` տեղի է ունենում Հայաստանի հաշվին»,- նշեց Մուսինյանը:

«Սա հանրահավաքային ալիքի սկի՞զբ է»,- հարցին` Մուսինյանը պատասխանեց` «անպայման»:

Մանրամասները`տեսանյութում 

Նախորդ հոդվածը‘Թաթարստանի նախագահը կոչ է անում Ղրիմի թաթարներին` համերաշխ լինել ռուսների հետ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. ԱԳՆ-ից որեւէ մեկը չի այցելել Ուկրաինայի դեսպանատուն ‘