‘«Թալիբանը» ստանձնել է Քաբուլում ահաբեկչական գործողության պատասխանատվությունը’

1873

Աֆղանական արմատական «Թալիբան» շարժումը ստանձնել է երկուշաբթի Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդել է TOLONews հեռուստաալիքը:

Ռումբը պայթել էր Աֆղանստանի մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում: Ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է առնվազն 34 մարդ, 68 հոգի վիրավորվել են, հաղորդել է «Սինխուա» գործակալությունը:

TOLOBews հեռուստատեսության տվյալներով՝ ահաբեկչությանն առնչություն ունեցող երկու գրոհայիններ թաքնվել են պայթյունի վայրին մոտիկ գտնվող շինություններից մեկում և փոխհրաձգության մեջ են մտել ուժայինների հետ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի երթին’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’