‘Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի երթին’

1274

Տասնյակ հազարավոր մարդիկ Հոնկոնգում դուրս են եկել բողոքի երթի Չինաստանի իրավազորության տակ անցնելու 22-ամյակի առթիվ՝ ի պաշտպանություն ժողովրդավարության:

Հսկայական թափորը կենտրոնական փողոցներով Վիկտորիա պուրակից շարժվել է դեպի քաղաքի գործարար կենտրոնը:

Անվտանգության նկատառումներով երթի կազմակերպիչները համաձայնել են փոխել երթի վերջնակետը: Սկզբում նախատեսված էր ակցիան ավարտել Ադմիրալտի շրջանում կառավարական համալիրի մոտ, սակայն այնտեղ ծայրահեղական միտումներ էին արձանագրվել: Ագրեսիվ տրամադրված մի խումբ մարդիկ, սաղավարտներով և հակագազներով, փորձում էին գրոհել Օրենսդիր խորհրդի շենքը՝ կոտրելով դռների ապակիները: Նրանց առայժմ չէր հաջողվել ներս մտնել շենք:

Վաղ առավոտյան բախումներ են տեղի ունեցել Հոնկոնգի ցուցասրահների և կոնֆերանսների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում հանդիսավոր ընդունելություն Չինաստանի իրավազորության տակ անցնելու տարեդարձի կապակցությամբ: Իրավապահները հարակից փողոցներից դուրս են մղել ցուցարարներին՝ գործի դնելով մահակներ և գազային բալոններ: Առնվազն 13 ոստիկան վիրավորվել են: Պնդումների համաձայն՝ ցուցարարները նրանց վրա ինչ-որ վտանգավոր հեղուկ են շփել, ենթադրաբար՝ խողովակների մաքրման համար նախատեսված թթու:

Հոնկոնգում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են հունիսի 9-ից՝ ընդդեմ իշխանությունների կողմից նախաձեռնված օրինագծի, որի համաձայն՝ Հոնկոնգից դատական հետապնդման համար մայրցամաքային Չինաստանին պետք է հանձնվեն այն անձինք, որոնք կասկածվում են ՉԺՀ-ի օրենքները խախտելու մեջ կամ էլ հետախուզվում են:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կոչ է անում պատասխանատվության ենթարկել վենեսուելացի սպայի մահվան մեղավորներին’
Հաջորդ հոդվածը‘«Թալիբանը» ստանձնել է Քաբուլում ահաբեկչական գործողության պատասխանատվությունը’