‘Թալիբների կողմից վիրավորված 15-ամյա իրավապաշտպանը պատրաստ է կյանքը զոհել հանուն գործի’

748

Պակիստանցի տասնհինգամյա իրավապաշտպան Մալալա Յուսաֆզայը, որը հեկտեմբերին գլխից վիրավորվել էր Թալիբան շարժման գրոհայինների արձակած գնդակից, հայտարարել, է որ պատրաստ է կյանքը զոհել հանուն կանանց՝ կրթություն ստանալու իրավունքի, փոխանցում է BBC-ն:

Այժմ Յուսաֆզայը բուժում է ստանում Բրիտանիայում:

Իր վրա կատարված հարձակումից հետո տված առաջին հարցազրույցում նա հայտարարել է, որ պատրաստ է մինչեւ վերջ պայքարել հանուն այն բանի, որ Պակիստանում յուրաքանչյուր երեխա կրթություն ստանա, քանի որ, նրա խոսքերով, միայն այդպես է հնարավոր երկրում խաղաղություն ապահովել:

Յուսաֆզայը շաբաթ օրը հաջող վիրահատություն է տարել: Դրա ընթացքում բժիշկներին հաջողվել է մասամբ վերականգնել նրա գանգի ոսկորները մետաղախլաստե պրոթեզի միջոցով եւ տեղադրել իմպլանտանտ, որը հնարավորություն կտա մասամբ կամ լիովին վերականգնել աղջկա լսողությունը:

Ավելի վաղ հանրության որոշ ներկայացուցիչներ հանդես էին գալիս Յուսաֆզային Նոբելյան խաղաղության մրցանակ շնորհելու առաջարկով: 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի առաջին գոլը «Սպարտակի» կազմում’
Հաջորդ հոդվածը‘Դավիթաշենի նախկին թաղապետ. «Չեբուրաշկայի» գովեստը կարող է որպես քծնանք դիտվել’