‘Թահրիրի հրապարակից կրկին քշում են ցուցարարներին’

865

Եգիպտոսի բանակը ցրել է Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարներին: Զինվորականները  արցունքաբեր գազ են կիրառել և քաղաքի փողոցները «մաքրել» զրահամեքենաներից ու ցուցարարներից:  Գործող իշխանությունների և իշխանությունից հեռացված նախագահ Մոհամեդ Մուրսիի  հակառակորդները փողոց են դուրս եկել, որպեսզի նշեն 2011 թ. նոյեմբերին կայացած ցույցերի երկամյակը: Այն ժամանակ հենց Թահրիր հրապարակում կատաղի բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:

Հետագայում ակտիվիստները պահանջում էին, որ զինվորականներն իշխանությունը փոխանցեն քաղաքացիական կառավարությանը: Հիշեցնենք, որ ժամանակավոր կառավարությունը իշխանության ղեկի մոտ է եղել նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգը տապալելուց մինչև 2012 թ. Մոհամեդ Մուրսիի երդմնակալությունը, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանում առաջին անգամ կցուցադրվեն Պետրոս առաքյալի մասունքները’