‘Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Է.Նալբանդյանին’

712

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:  Փոխանցում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Շնորհավորելով դեսպանին՝ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրել է, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: 

Նախորդ հոդվածը‘ Բնապահպաններ. Թուխմանուկի հանքավայրի շուրջ հանրային լսումները վերածվում են ֆիկցիայի’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային կառույցների ձևավորման աշխատանքները. Էջմիածին ‘