Թայվանի հարցում Չինաստանը փոխզիջում չի անի

183

Չինաստանը չի կարող փոխզիջման գնալ Թայվանի պատկանելության հարցում, քանի որ դրանից են կախված երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Այդ մասին հայտարարել է Ավստրալիայում ՉԺՀ դեսպան Սյաո Ցյանը։

«Մենք պատրաստ ենք փոխզիջումների, պատրաստ ենք ճկունություն հանդես բերել շատ հարցերում, օրինակ՝ առևտրի, բայց Թայվանի հարցում մենք ոչ մի հնարավորություն չունենք հանդես բերելու ճկունության կամ փոխզիջման, քանի որ դա առնչվում է Չինաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- շեշտել է դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը։

Թայվանը ղեկավարվում է սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չան Կայշիի (1887-1975) ղեկավարությամբ Գոմինդանի մնացած ուժերը, պարտություն կրելով Չինաստանում քաղաքացիական պատերազմում, փախել էին ու ապաստանել այդ կղզում։

Նախորդ հոդվածըԹրամփը ԱՄՆ-ը կառավարողներին հիմար է անվանել
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը մտադիր է հութիներին ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում