ԱՄՆ-ը մտադիր է հութիներին ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

194

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է հութիների «Անսար Ալլահ» շարժումը կրկին ներառել օստարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Այդ մասին հաղորդել է  Associated Press գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Այդ քայլը ծրագրվել է անել այն բանից հետո, երբ հութիները Կարմիր ծովում տասնյակ գրոհներ ձեռնարկեցին նավերի վրա, նշում է գործակալությունը։

2021 թ․ Միացյալ Նահանգները պաշտոնապես Եմենի ապստամբ հութիների «Անսար Ալլահ» շարժումը հանել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։

Նախորդ հոդվածըԹայվանի հարցում Չինաստանը փոխզիջում չի անի
Հաջորդ հոդվածըԲիշքեկում ռազմական ուղղաթիռ է աղետի ենթարկվել