‘Թբիլիսիում պայթեցրել են ընդդիմադիր գործչի ավտոմեքենան’

8228

Թբիլիսիի կենտրոնում պայթեցվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակից, պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան: Ավտոմեքենայի սրահում գտնվող պատգամավորը չի տուժել: Նրա խոսքով՝ պայթյունն «իրականացվել է հեռակառավարվող սարքի օգնությամբ»: Պայթյունի հետևանքով տուժել են մոտակայքում գտնվող երթուղայինի վարորդը ու ևս երեք անցորդ:

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանային ընտրություններ են անցկացվելու: Հիմնական մրցակիցներ են համարվում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի անդամ է նաև Թարգամաձեն:

2013 թ. Թարգամաձեն հեռակա կալանավորվել է Ռուսաստանում՝ 2012 թ. մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում  կայացած «Միլիոնների երթում» զանգվածային անկարգությունները ֆինանսավորելու ու, մինչև անգամ՝ ռուսաստանցի ընդդիմադիրների գործողությունները ղեկավարելու մեղադրանքով:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Անկախության տոնից հետո, անկախության մասին’
Հաջորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում՝ տարօրինակ նյութերի համար’