‘Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում՝ տարօրինակ նյութերի համար’

1730

Ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել երեք բրիտանացի գիտնականներ՝ Դևիդ Թաուլեսը, Մայքլ Կոստերլիցը և Դունկան Հալդեյնը:

Հանձնաժողովի անդամները նշել են, որ այս գիտնականները, այսպես կոչված՝ տարօրինակ նյութերի տոպոլոգիական փուլային անցումների և դրանց հետազոտության ասպարեզում մեծ ավանդ են ներդրել գիտության մեջ: Նրանք դուռ են բացել դեպի անհայտ մի աշխարհ, և այդ խորհրդավոր աշխարհում նյութը կարող է գոյություն ունենալ ամենազարմանահրաշ ձևերով, ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ: Բրիտանացի ֆիզիկոսների հայտնագործությունները օգնել են գիտնականներին կառուցելու նոր նյութեր:

Նոբելյան մրցանակակիրները, որոնց անունները հրապարակվել են Շվեդիայում կայացած մամլո ասուլիսում, կհամալրեն այն ֆիզիկոսների 200 հոգանոց ցուցակը, որոնք այդ հեղինակավոր մրցանակին են արժանացել 1901 թվականից ի վեր: Նրանք միմյանց միջև կբաժանեն 8 մլն շվեդական կրոն (մոտավորապես 930 հազար դոլար) դրամական մրցանակը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում պայթեցրել են ընդդիմադիր գործչի ավտոմեքենան’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ․ Հույս ունեմ՝ ոչ մեկի մտքով չի անցնի ինձ նվեր տալ’