‘Թբիլիսիում սպանվել է սպորտի նախարարության նախկին աշխատակիցը’

825

Ուրբաթ գիշեր Թբիլիսիում սպանվել է երիտասարդության և սպորտի հարցերով նախարարության աշխատակից Դևի Սիրաձեն, հաղորդում է  «Новости-Грузия»-ն՝ հղում անելով «Իմեդի» հեռուստաալիքին: «Грузии Online»-ի տվյալներով՝ սպանությունը կատարվել է սպորտի նախկին նախարար Լադո Վարձելաշվիլիի բնակարանում: Ինչպես պարզվել է, Սիրաձեն, որ վերջերս էր վերադարձել արտասահմանից, հյուրընկալվել է նախկին նախարարի տանը: Խնջույքի ժամանակ հնչել է կրակոց, որը նախնական տվյալների համաձայն՝ պատահական է եղել: GHN գործակալությունը միջադեպն այսպես է ներկայացնում. «Վարձելաշվիլիի տանը նշել են ընկերոջ վերադարձը: Հյուրերից մեկի մոտից զենքը պատահաբար ընկել է ցած, ու կրակոց է արձակվել, ինչի արդյունքում էլ Սիրաձեն վիրավորվել է»: Տուժածը դուրս է եկել փողոց, որտեղ էլ վախճանվել է: Ոստիկանությունը հարցաքննել է նախկին նախարարին և մյուս հյուրերին: Անձը, ում մեղքով հնչել է կրակոցը, ձերբակալվել է (նրա մասին առայժմ տեղեկություններ չեն հայտնում): Հաղորդվում է, որ նա ընդունել է իր մեղքը:

Սպանված Դևի Սիրաձեն նախարարությունում աշխատել է 2009 թ.: Նա ղեկավարել է երիտասարդության հարցերով վարչությունը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իսկական իշխանական պատգամավոր. Սամվել Ալեքսանյան. Ոչ մի ելույթ, ոչ մի դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Աստղերն առանց դիմահարդարման (Ֆոտոշարք)’