‘Թբիլիսիում տեղի է ունեցել թեթև թմրանյութերի օրինականացման կողմնակիցների ցույց’

1524

Թբիլիսիում կայացել է թեթև թմրանյութերի օրինականացման կողմնակիցների հերթական ակցիան, որին մասնակցել է առնվազն հազար մարդ: Միջոցառումը տևել է մոտավորապես երկու ժամ և ավարտվել է առանց միջադեպերի:

Ցուցարարների գլխավոր նպատակն այն է, որ կառավարությունը վերանայի  մարիխուանայի օգտագործման և պահման վերաբերյալ գործող օրենքը, որը ցուցարարները համարում են պատժիչ:

Վրաստանում վաղուց են ընթանում այդ օրենքի ապաքրեականացման վերաբերյալ բանավեճերը: Ցուցարարները նշում են, որ 2012 թ. «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ծրագրի կետերից մեկը ոչ մեծ քանակով թմրանյութ ձեռք բերելու և օգտագործելու համար քրեական պատասխանատվության վերանայման խոստումն էր, որը, սակայն, այդպես էլ մնաց թղթի վրա:

2012 թ. անցկացված հետազոտությունների համաձայն՝ Վրաստանում հաշվվում է  մոտավորապես 45 հազար մարդ, ովքեր օգտագործում են ներարկվող թմրամիջոցներ: 2009 թ. համեմատ՝ դա հինգ հազարով ավելի է: Ինչ վերաբերում է, այսպես կոչված՝ «թեթև թմրանյութերին», Վրաստանում պարբերաբար դրանք օգտագործում է, մասնագետների հաշվարկներով՝ առնվազն 80 հազար մարդ, իսկ նրանց թիվը, ովքեր «փորձել են ծխել», հարյուրավոր հազարների է հասնում: Փոխանցում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘Սիրիայում «տեղ-տեղ» նախագահական ընտրություններ են ընթանում ‘
Հաջորդ հոդվածը‘Կանադացի պատգամավորն օդանավակայանում է մոռացել կարևոր փաստաթղթեր’