Թեհրան․ Կիևն ապացույցներ չունի ՌԴ ԶՈՒ-ի կողմից իրանական ԱԹՍ-ներ կիրառելու վերաբերյալ

211

Ուկրաինան ապացույցներ չի ներկայացրել ռուսաստանյան զինված ուժերի կողմից, իբր, իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։

Այդ մասին չորեքշաբթի CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը։

«Մենք զենք չենք մատակարարում հակամարտության կողմերից ո՛չ մի, ո՛չ  էլ մյուս երկրին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ նշելով, որ Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» սկզբից էլ Թեհրանը պնդել է «քաղաքական երկխոսության» անհրաժեշտությունը։

Նախարարի խոսքով՝ իրանցի փորձագետները ուսումնասիրել են ուկրաինական կողմից ներկայացված լուսանկարները և եկել այն եզրակացության, որ «այդ լուսանկարները որևէ կերպ Իրանի հետ չեն առնչվում»։

«Արդեն չորրորդ ամիսն է՝ մենք սպասում ենք բանակցությունների երկրորդ ռաունդին և սպասում ենք, որ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները կգան և կներկայացնեն իսկական փաստաթղթեր։ Ուկրաինացիները կրկնում են, որ դա տեղի կունենա երկու շաբաթից, շուտով, բայց մինչև հիմա ոչինչ տեղի չի ունեցել»,- նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Ռեալի» դեմ
Հաջորդ հոդվածըԲերբոք․ Ուկրաինան ինքը պիտի որոշի ՌԴ-ի հետ հնարավոր զինադադարի չափանիշները