Բերբոք․ Ուկրաինան ինքը պիտի որոշի ՌԴ-ի հետ հնարավոր զինադադարի չափանիշները

269

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը հիշեցրել է գերմանական կառավարության դիրքորոշման մասին, ըստ որի՝  Ուկրաինան ինքը պետք է որոշի ՌԴ-ի հետ խաղաղության չափանիշները։

«Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը,- ասել է նախարարը ARD հեռուստաալիքի եթերում։- Սակայն վերջնական արդյունքում՝ Ուկրաինան ինքն է բանակցություններ վարելու այն մասին, թե ինչպիսին է լինելու խաղաղությունը։ Ո՛չ Գերմանիայի նախարարը, ո՛չ էլ կանցլերը չեն ասելու, թե ուկրաինացիներն ինչ անեն իրենց երկրի հետ»։

Միևնույն ժամանակ, Բերբոքը նշել է, որ Բեռլինը «Ղրիմը համարում է ուկրաինական տարածք»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹեհրան․ Կիևն ապացույցներ չունի ՌԴ ԶՈՒ-ի կողմից իրանական ԱԹՍ-ներ կիրառելու վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Հրաժարական է տվել, որ ինչ, չէ՞