Թեյլոր Գրին․ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ձախողվել են

180

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը (հանրապետական՝ Ջորջիա նահանգից) հայտարարել է ԱՄՆ-ի հակառուսաստանյան պատժամիջոցների ձախողման մասին և ամերիկյան վարչակազմին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային գումար հատկացնելը։

«Ամերիկան Ուկրաինայի կառավարությանը ուղարկել է 133 մլրդ դոլար, շարունակում է ամսական ուղարկել 1 մլրդ, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուզում է ևս 20 մլրդ դոլար հատկացնել։ Այդ ընթացքում Ռուսաստանն ավելի հարստանում է, իսկ Ամերիկան տրիլիոն դոլարներով աղքատանում է։ ԱՄՆ-ի պատժամիջոցները ձախողվել են։ ԱՄՆ-ը ձախողվել է։ Այլևս ո՛չ մի փող Ուկրաինային»,- օգոստոսի 16-ին X ( նախկին Twitter) ցանցի իր էջում գրել է Թեյլոր Գրինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան վարձակալել է լիբիական Հոմս նավահանգիստը
Հաջորդ հոդվածըUWW-ն աշխարհի առաջնության մասին հիշեցրել է Արթուր Ալեքսանյանի լուսանկարով