Թուրքիան վարձակալել է լիբիական Հոմս նավահանգիստը

167

Թուրքիան 99 տարով վարձակալել է Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ ռազմաբազա կտեղակայի։

Այդ մասին հաղորդել է TGRT հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Ընդգծվում է, որ այդ քայլը կամրապնդի Թուրքիայի ինքնիշխանությունը Արևելյան միջերկրածովյան շրջանում, կմեծացնի թուրքական տարածքային ջրերի վերահսկողությունը և կապահովի առևտրանավերի անվտանգությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ այդ տարածաշրջանում ստեղծվող ռազմաբազայում ծրագրված է տեղակայել թուրքական ռազմական անօդաչուներ և ՀՕՊ համակարգեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄարկո Արնաուտովիչը վերադարձավ «Ինտեր»
Հաջորդ հոդվածըԹեյլոր Գրին․ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ձախողվել են