‘Թեո Ուոլքոթ. Հիմա տեսաք իսկական «Արսենալը»’

843

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլքոթը Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Ռեդինգի» նկատմամբ տարած հաղթանակից (5:2) հետո նշել է, որ «կանոնիրները» այդ խաղում վերջապես ցույց տվեցին իրենց իրական խաղը:

«Ահա, հիմա մարդիկ տեսան իսկական «Արսենալը»: Մենք ուշադրություն չէինք դարձնում քննադատության վրա եւ չէինք կասկածում մեր ուժերին: Արդյունքն ինքներդ եք տեսնում»,- Ուոլքոթի խոսքն է մեջբերում Daily Mirror-ը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ նախագահական ընտրությունների համար հավաքագրում է դիտորդների’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ նոր ռազմանավեր է ուղարկում Սիրիա ‘