‘Թերեզա Մեյը պատրաստ է հեռանալ’

1055

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է լքել պաշտոնը ամռանը՝ մինչև հուլիս, երբ խորհրդարանը արձակուրդի է գնում, գրել են բրիտանական զանգվածային լրատվամիջոցները:

Կուսակիցների հետ Մեյի պայմանավորվածությունների համաձայն՝ նրա պաշտոնաթողության ամսաթիվը կհայտարարվի ԵՄ-ից դուրս գալու պայմանագրի վերաբերյալ խորհրդարանի քվեարկությունից հետո: Ենթադրվում է, որ դա կայանալու է հունիսի 5-ին: Դրանից հետո Մեյը կպայմանավորվի Պահպանողական կուսկացության նոր առաջնորդի ընտրությունների ժամկետի վերաբերյալ:

Մեյի պաշտոնաթողությունը տեղի կունենա անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա քվեարկությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը տևում է առնվազն երեք շաբաթ, Մեյը պետք է իր պաշտոնը թողնի մինչև հունիսի 30-ը, գրում է Daily Telegraph-ը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Այաքսը»՝ Հոլանդիայի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկո»-ն սկսում է բանակցել Դիբալայի գործակալի հետ’