‘Թեւան Պողոսյանը վայր է դնում պատգամավորի մանդատը’

1711

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի «Ֆեյսբուքի» էջում հայտարարություն է տարածվել:

«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում», — գրել է Թեւան Պողոսյանը:

Նշենք, որ Պողոսյանը պատգամավոր է ընտրվել «Ժառանգության» համամասնական ցուցակով: Նրանից հետո ցուցակում հաջորդ համարը Մասիս Այվազյանն` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարության օգտակար խորհուրդները` Ամանորից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ. «Ինչպե՞ս է լինում, որ Վարդան Պետրոսյանին կալանավորում են անմիջապես, իսկ այս վարորդին ազատության մեջ են պահում»’