Թե բա՝ էդ բոլոր մարդիկ, ովքեր տեղյակ էին, թող գրեին, ասեին՝ դու չես հասկանում

1093

Արման Գալոյանը Ֆեյսբուքում գրում է․

«Թե բա՝ «էդ բոլոր մարդիկ, ովքեր տեղյակ էին, թող գրեին, ասեին՝ դու չես հասկանում, քայլ 1, քայլ 2, քայլ 3, քայլ 5։ Կամ արի հանդիպենք, մենք քեզ ասելու բան ունենք։ Թող ասեին, խի՞ չեն ասել, կարա՞ մեկը բացատրի» /18.04.2023թ./։

Հիշեցում.

16.07.2018թ. Կառավարական առանձնատանը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր:

20.11.2019. Նիկոլ Փաշինյան. հատված ռուս լրագրողների հետ ասուլիսից. «Իմ՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո, պարոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ հանդիպել ինձ հետ:

Նա ասաց, որ շատ կարևոր տեղեկություններ ունի: Մենք հանդիպեցինք կառավարական տանը և խոսեցինք:

…Նա ինձ փոխանցեց որոշ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց ես արդեն այն ժամանակ ասացի (չեմ հիշում, երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, գուցե՝ հունիսի վերջին, ես ճշգրիտ չեմ հիշում), բայց գործնականում բոլոր այն տեղեկությունները, որոնք պարոն Տեր-Պետրոսյանը ինձ փոխանցեց, ես արդեն գիտեի, և այն ժամանակ էլ ես ասացի, որ նա ինձ համար ոչ մի նոր բան չասաց»։

10.06.2021թ. Լեւոն Տեր-Պետրոսյան. « Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից: Առաջարկել եմ ԱԳ նախարարին նամակ գրել, որպեսզի վերջինս ներկայացնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը 2018 թվականի ապրիլի 18-ի դրությամբ: Ասել եմ՝ դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը»:

18.04.2023. Նիկոլ Փաշինյան. «Ես պետք է այն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ հասել ենք այս կետին, տարբերակ չունենք։ Այ, դրա համար ինձ արժի դատել, որ չեմ եկել, ասել՝ այս խաղն ավարտված խաղ է։ Դա իմ սխալն է։ Եթե ինձ մեղադրում եք, սրանում մեղադրեք»։»։

Նախորդ հոդվածըՍա «ուսապարկության» վերահաստատումն է
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Ռեալն» ու «Միլանը» կիսաեզրափակիչում են (տեսանյութ)