‘Թոմաս Տուխելը և Հումելսը կոնֆլիկտ ունեն ‘

1070

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»: Պատճառը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ կոնֆլիկտն է, գրում է Bild- ը:

«Բորուսիայի» ավագը դժգոհ է թիմի պաշտպանության կազմակերպումից, իսկ Տուխելին դուր չեն գալիս գերմանացի պաշտպանի հայտարարությունները վերջին խաղերից հետո:

Հումելսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Արսենալը»:

Նախորդ հոդվածը‘Տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’