Թոմաս Տուխել․ Չենք կարող ստիպել խաղացողներին պատվաստվել

354

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստման նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Ես չեմ ցանկանում որեւէ մեկին մատնացույց անել եւ մասնակցել չպատվաստվածների որսի։ Դա յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է։ Ես իմ կարծիքն ունեմ, բայց խաղացողն էլ կարող է այլ կարծիք ունենալ։ Չենք կարող ստիպել խաղացողներին, մյուսներին պատվաստվել, եւ ես այս հարցում չեմ փոխի կարծիքս։

Ես պատվաստված եմ։ Ես այդպիսի որոշում եմ ընդունել եւ վերջ։ Ես փորձագետ չեմ եւ այլ մեկնաբանություն չունեմ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներում դեկտեմբերի 13-ից 19-ն անցկացված կորոնավիրուսի թեստերի ռեկորդային քանակի (12 345) արդյունքում գրանցվել էր վարակվածների ռեկորդային թիվ՝ 90։ Խաղացողների 84 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ, 92 տոկոսը՝ մեկ, երկու կամ երեք դեղաչափ։

Նախորդ հոդվածըՈւսման Դեմբելեն չի հեռանա «Բարսելոնայից»
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին 12-րդ մեղադրանքն է ներկայացվել սեռական բռնության համար