Ուսման Դեմբելեն չի հեռանա «Բարսելոնայից»

320

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը Չավիի գլխավորած թիմի հետ, հաղորդում է Footmercato-ն։

Կողմերը դեռ չեն պայմանավորվել նոր պայմանագրի կետերի վերաբերյալ, բայց Դեմբելեն չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։

Նա 2017-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Բարսելոնա» 135 միլիոն եվրոյի դիմաց։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 5 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըIFFHS. 2021. Եվրոպայի խորհրդանշական հավաքականը
Հաջորդ հոդվածըԹոմաս Տուխել․ Չենք կարող ստիպել խաղացողներին պատվաստվել