‘Թոմ դե-Վաալ. Օբաման հազիվ թե այցելի Երևան’

995

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հազիվ թե այցելի Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Այդ մասին «Մեծ եղեռն. հայերը և թուրքերը Ցեղասպանության ստվերում» իր գրքում գրել է Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով մասնագետ Թոմ դե Վաալը:

«Չեմ կարծում, որ Օբաման կմեկնի Երևան, սակայն նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին»,- նշում է Թոմ դե Վաալը:

Նա նաև գտնում է, որ ապրիլի 24-ին Օբաման կրկին չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Նրա խոսքով, դա անլուծելի դիլեմա է: Դե Վաալը հիշեցրել է, որ 2008 թ. նախընտրական արշավի ժամանակ Օբաման խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նախորդ հոդվածը‘ Եվրասիական տնտեսական միության երկրների ֆուտբոլիստները Ռուսաստանում կշարունակեն համարվել լեգեոներ’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձը» ‘