‘Թունիսում աճուրդի են հանել պաշտոնանկ նախագահի ունեցվածքը ‘

784

Թունիսի իշխանությունները աճուրդի են հանել պաշտոնանկ արված նախագահ Զին Աբիդին ԲԵն Ալիի եւ նրա ընտանիքի ունեցվածքը, հայտնում է BBC-ն:

 Խոսքը գնում է, մասնավորապես, 40 մեքենաների մասին, որոնց թվում՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ մի «Մերսեդես»: Վաճառքի են հանվել նաեւ նախկին նախագահի թանկարժեք կոստյումնները եւ պիջակները, ոսկյա զարդեր եւ արվեստի իրեր: Աճուրդի կազմակերպիչները մտադիր են վաստակել 10 միլիոն դոլարից ավելի: Գումարն ամբողջությամբ կգնա պետական գանձարան: 

Նախորդ հոդվածը‘ՀՀՇ նոր վարչության կազմը առաջնորդում է Վանո Սիրադեղյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Համլետ Կիրակոսյան. Ավելի մեծ է Տեր-Պետրոսյանի առաջադրվելու հավանականությունը ‘