‘Թունիսցիները կրկին տապալում են ռեժիմը’

947

«Ժողովուրդը ցանկանում է ռեժիմի տապալումը»: Այսպիսի կարգախոսով են Թունիսի խորհրդարանի մոտ դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը՝ իսլամիստական «Էն Նահադ» կուսակցության գլխավորությամբ, և նոր՝ ազգային փրկության կառավարության ձևավորում: Սրանք ամենազանգվածային ցույցերն են այս երկրում՝ 2011 թ. Բեն Ալիի վարչակարգի տապալումից ի վեր: Այս ակցիան պատասխանն է  կիրակի օրը երկրի մայարաքաղաքում կայացած հանրահավաքի՝ ի պաշտպանություն իշխանությունների:

Թունիսում այդպես էլ դեռևս վերջնականապես չհաղթահարված քաղաքական ճգնաժամն ավելի սրվեց հուլիսի 25-ին խորհրդարանի պատգամավոր և ընդդիմադիր «Ազգային հոսանքի» ղեկավար Մոհամեդ Բրահմիի սպանությունից հետո: Իշխանությունին և ընդդիմությանը բանակցությունների սեղանի մոտ բերելու նպատակով Թունիսի խորհրդարանի նախագահը կասեցրել է խորհրդարանի գործունեությունը: Նա նշել է, որ «ժողովուրդը հոգնել է այս վիճակից», փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանը ժողով արեց ու որոշեց, Գալուստ Սահակյանը դեռ չի հաստատում ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ են ամերիկացի միլիարդատերերը ձեռք բերում վնասով աշխատող թերթերը’