‘Թուրքական Սուր քաղաքի քաղաքապետը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին’

1151

Թուրքական Սուր քաղաքի քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է Armenian Weekly պարբերականը, հոկտեմբերի 10-ին ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի մայրաքաղաք Պրովիդենսում Դեմիրբաշը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Դեմիրբաշը հիշեցրել է, որ 1915 թվականի ցեղասպանության մեջ զգալի դեր են խաղացել նաև քրդերը: Դեմիրբաշն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուղիղ նայել անցյալին՝Թուրքիային կոչ անելով ներողություն խնդրել կատարածի համար և փոխհատուցել: Նա ընդգծել է, որ այդ քայլը կլիներ հասունության նշան:

 

Նախորդ հոդվածը‘Ինչ կանեին ոչխարները, եթե ընտրելու հնարավորություն ունենային. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Խորենացի փողոցում միակողմանի երթևեկությունը կդառնա երկկողմանի ‘