‘Խորենացի փողոցում միակողմանի երթևեկությունը կդառնա երկկողմանի ‘

1130

Հոկտեմբերի 16-ից փոփոխություն է տեղի ունենալու մայրաքաղաքի փողոցներում: Խորենացի փողոցը՝ Խորենացի-Բեյրութի փողոցների խաչմերուկից (Շահումյանի անվան հրապարակից) մինչև Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկն ընկած հատվածը դառնում է երկկողմանի՝ նախկին միակողմանի երթևեկության փոխարեն: Նշված փողոցում ավտոմեքենաների կայանումն օրենքով սահմանված կարգով կազմակերպվելու է մայթեզրին զուգահեռ վիճակում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքական Սուր քաղաքի քաղաքապետը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ՀՀՀ Ֆրանսիայի տեղական մարմնին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով ‘