Թուրքիայի ԱԳՆ․ ՌԴ–ի և ՆԱՏՕ-ի երաշխիքները պետք է փոխադարձ լինեն

418

ՆԱՏՕ-ի որոշ անդամներ կողմ են ՌԴ-ի հետ հարաբերությունների սրացմանը, սակայն Թուրքիան կողմ է  երկխոսության, հայտարարել է ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

«ՆԱՏՕ-ի հանդիպումների ժամանակ ՌԴ-ն միշտ օրակարգում է։ Մեկը կողմ է երկխոսությանը, մյուսը՝ լարվածությանը։ Սակայն Թուրքիան միշտ կողմ է երկխոսելուն։ Բոլոր հարցերը կարելի է կարգավորել երկխոսության միջոցով։ Մեզ համար կարևոր է ՆԱՏՕ-ի հանդիպումը ՌԴ-ի հետ, և մենք դրական ենք համարում, որ Ռուսաստանը ողջունում է այն։ Եթե ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հետ կապված հատուկ հարցերով դիմի մեզ, մենք միշտ կառուցողական պատասխան կտանք»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին։

«Ինչ վերաբերում է երաշխիքներին, որ Ռուսաստանը պահանջում է ՆԱՏՕ-ից, ապա ցանկացած առաջարկ պետք է փոխադարձ լինի։ Գուցե ՆԱՏՕ-ն էլ Ռուսաստանից է երաշխիքներ պահանջում։ Պետք է հեռու մնալ մաքսիմալիստական մոտեցումներից։ Երկու կողմերն էլ պետք է ձգտեն փոխհամաձայնության գալ, և այդ դեպքում լուծումն էլ կառուցողական և դրական կլինի»,- հավելել է թուրք նախարարը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ-ն պահանջում է ՆԱՏՕ–ից` չկատարել խոստումը
Հաջորդ հոդվածըԼավրով․ ՌԴ-ԱՄՆ բանակցությունները կկայանան ամանորյա տոներից հետո