‘Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ժամանում է Վրաստան’

1298

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր կժամանի Վրաստան, Trend-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից:

Այցի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև՝ իր վրաց գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ: ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հարցեր՝ ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին Վրաստանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող օգնության վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով 14-րդ հարկից’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան – Չեխիա՝ 0:3’