Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել

518

Չնայած Մոսկվայի հետ սերտ հարաբերություններին՝ Անկարան չի անտեսի իր սկզբունքները և մտերիմ հարաբերությունները Կիևի հետ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Ռուսաստան-Ուկրաինա և Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը վտանգավոր չափերի է հասել։ Այն, որ մենք Ռուսաստանի հետ համապարփակ հարաբերություններ ունենք, չի նշանակում, որ մենք անտեսելու ենք մեր սկզբունքները և մտերիմ հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Նման բարդ հավասարումներ լուծելիս մենք ամեն ինչ անում ենք, ինչն անհրաժեշտ է մեր ազգային անվտանգությանը։ Դա բարդ աշխատանք է, բայց հենց դրա համար է պետք դիվանագիտությունը»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը առաջարկել էր որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման հարթակ։ Թուրքիայի նախագահը պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դեր ստանձնելու երկրների միջև լարվածությունը թուլացնելու հարցում և հանդես էր եկել Դոնբասի վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի օգտին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական հակամարտության կողմ չի հանդիսանում, իսկ ի պատասխան G7-ի՝ Ուկրաինայի հետ բանակցությունների գնալու՝ Ռուսաստանին ուղղված կոչի, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ երկխոսության հրավերը պետք է ուղղվի Կիևին, ոչ թե Մոսկվային։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԽաղաղապահները պետք է մնան Մերձդնեստրի մոլդովական հանրապետությունում
Հաջորդ հոդվածըՌյաբկով․ «Հյուսիսային հոսք-2»-ը դարձրել են մանրադրամ