Ռյաբկով․ «Հյուսիսային հոսք-2»-ը դարձրել են մանրադրամ

595

Եվրամիությունը «Հյուսիսային հոսք-2» նախագիծը վերածում է մանրադրամի՝ Ռուսաստանին դիմակայելու համար, եվրոպական քաղաքական գործիչները պատրաստ են սեփական գրպանից վճարել՝ նույնպիսի համերաշխություն դրսևորելով Մոսկվայի դեմ պայքարում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Մեկնաբանելով Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոկի խոսքը, որն ավելի վաղ չէր բացառել, որ Ուկրաինայի շուրջ էսկալացիայի դեպքում չի բացառվում, որ «Հյուսիսային հոսք-2»-ը չշահագործվի, Ռյաբկովը նշել է, թե չարժե դրամատիզացնել նման հայտարարությունները։

«Անկեղծ ասած՝ հավանաբար դա սպասելի էր, թեպետև ցավալի է։ Մյուս կողմից, ես կարծում եմ, որ դա չարժե դրամատիզացնել, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։ Բայց առանց դրա էլ չարժե դրամատիզացնել, քանի որ արդեն վաղուց մեր ամերիկացի գործընկերների և Եվրամիության աշխատակազմում մի խումբ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների ջանքերով «Հյուսիսային հոսք-2»-ը վերածվել է մանրադրամի նրանց սեփական խաղում՝ խաղադրույքները բարձրացնելու համար։․․․ Բոլորն իսկական Պավել Կորչագիններ են (Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպի գլխավոր հերոսը), որ պատրաստ են ամեն գնով գնալ մինչև վերջ, միայն թե տհաճություն պատճառեն Մոսկվային, սկզբունքներից ելնելով, հակառակ սեփական շահերի, հակառակ իրենց դաշնակիցների շահերի, ուղղակի հանուն սկզբունքի»,- ասել է Ռյաբկովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել
Հաջորդ հոդվածըՉավուշօղլու․ ԵՄ–ն չի կարող ՆԱՏՕ-ի այլընտրանքը լինել