‘Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է Հայաստանի հետ սահմանը բացելու պայմանները’

1220

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուպյանը նշել է Հայաստանի հետ սահմանը բացելու պայմանները: «Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել միայն փաթեթային կարգավորումից հետո, և դա վերաբերում է ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերություններին»,- ասել է Մահչուպյանը: «2015 թ. ապրիլի 24-ը շատ խորհրդանշական ամսաթիվ է, և նրա մոտեցումը սրում է այդ հարցում արմատական տրամադրությունները հայկական միջավայրում: Նրանք դրան վերաբերվում են ամենաանզիջում դիրքերից»,- ասել է դիվանագետը՝ նկատի ունենալով Ցեղասպանության 100-ամյակը:

Մահչուպյանը չի հավատում, որ Թուրքիան ինչ-որ գործողություններ կձեռնարկի հայկական կողմի պահանջները կատարելու ուղղությամբ: «Հայկական կողմի այդպիսի մոտեցման պարագայում Թուրքիայի կողմից որևէ զիջում ցեղասպանության և սահմանները բացելու ուղղությամբ հնարավոր չէ»,- հայտարարել է Մահչուպյանը: Ըստ նրա՝ եթե անգամ Թուրքիայի կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, ապա միայն մեկ տարի հետո՝ «մինչև կրքերը հանդարտվեն»: Նա հիշեցրել է, որ այս տարի, երկրի պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ ուղերձով,  որում ցավակցություն հայտնեց և մեկդարյա վաղեմության այդ դեպքերն անվանեց երկու երկրների ցավը: Նրա կարծիքով՝ «դա որոշակի նշանաձող է, որից ներքև թուրքական կողմը, ցանկացած դեպքում՝ չի իջնի»: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը՝ նաիրիտցիներին. Բյուջեում գումար չկա’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի նախկին պաշտոնյա. «Եթե պարզվի, որ Բլատերը միլիոններ ունի, ապա նա ստիպված կլինի բացատրել, թե ինչպես է դրանք աշխատել»’