‘Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է’

980

Անկարայի և Երևանի հարաբերությունների ապագան կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքից, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը: Այս մասին այսօր հաղորդել է թուրքական Kanal B հեռուստակայանը:

«Ղարաբաղյան հիմնախնդիրը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը: Ադրբեջանի իրավացի դիրքորոշման աջակցումը այսուհետ Թուրքիայի արտաքին քաղաքականության  գերակայություններից մեկը կլինի»,- ասել է Չիչեկը:

Նախորդ հոդվածը‘Մեսին՝ 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ. World Soccer’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունը չի հայտարարում գազի գնի բարձրացման մասին’