‘Թուրքիայի կառավարությունը Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու մեկամյա մանդատ է ստացել ‘

1089

Թուրքիայի խորհրդարանը երկրի սահմաններից դուրս, այդ թվում՝ Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու մեկամյա մանդատ է տրամադրել երկրի կառավարությանը: Նման որոշում է կայացվել այսօր խորհրդարանի նիստում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը: Այդ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի 550 անդամներից 320-ը, ճշտում է «Ինտերֆաքսը»;

Կառավարությունը ռազմական գործողություններ անցկացնելու թույլտվության խնդրանքով դիմել է խորհրդարան հոկտեմբերի 3-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Սիրիայի տարածքից արձակված հրետանային արկերը պայթել էին Թուրքիայի հարավ-արևելքում. սպանվել էր հինգ մարդ, վիրավորվել՝ ինը:

Նախորդ հոդվածը‘Իրանը խլացնում է «Ազատության» և «Ամերիկայի ձայնի» ծրագրերը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ցավալի էր, որ չկարողացանք եւս մեկը խփել’