‘Թուրքիայի նախագահը զգուշացնում է տարածաշրջանում լայնածավալ պատերազմի մասին’

1553

Իսրայելի և Գազայի հատվածի միջև զինված հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրներում, կողմերը պետք է անհապաղ զինադադարի պայմանավորվածություն ձեռք բերեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Անկարայում ուրբաթօրյա աղոթքից հետո, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները:

«Իսրայելի օդային հարձակումը Գազայի հատվածում պետք է անհապաղ դադարեցվի: Ցամաքային ներխուժում ոչ մի դեպքում չպետք է տեղի ունենա, հարկավոր է շտապ կարգով վերադառնալ 2012 թ. հայտարարված զինադադարին: Հակամարտությունները, փոխազդելով միմյանց վրա,  տարածաշրջանի մյուս երկրներում տարածվելու սպառնալիք են կրում: Այդ կապակցությամբ ես կոչ եմ անում կողմերին դրսևորել պատասխանատու վարք և անհապաղ դադարեցնել դիմակայությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Գյուլի կարծիքով՝ պատերազմող կողմերը պետք է ճգնաժամը հարթեն դիվանագիտական բանակցությունների, երկխոսության և քաղաքական մեխանիզմներ օգտագործելու ճանապարհով: Փոխանցում է haqqin.az-ը: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ում հայերը ավազակային հարձակում են կատարել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա’
Հաջորդ հոդվածը‘Բանակում զինվոր է մահացել’