Թուրքիայի նախագահը և Քաթարի էմիրը կայցելեն Ղազախստան

323

Հոկտեմբերի 12-13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Աստանա պետական այցով։

Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, մամուլի ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 11-12-ին պետական այցով Ղազախստան կժամանի Քաթարի էմիր  շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։

Հոկտեմբերի 14-ին Ղազախստանի նախագահը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի նիստին, որը կայանալու է այդ հանրապետության նախագահությամբ։ Նույն օրը կկայանա «Կենտրոնական Ասիա-Ռուսաստան» գագաթնաժողովը։ Հոկտեմբերի 15-ին պետական այցով Ղազախստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևը ԱՄՆ-ից հրթիռներ է խնդրում՝ Ղրիմին հարվածելու համար
Հաջորդ հոդվածըChessMood Open․ Մանուել Պետրոսյանը հաղթեց Տիգրան Լ․ Պետրոսյանին եւ առաջատարն է