ChessMood Open․ Մանուել Պետրոսյանը հաղթեց Տիգրան Լ․ Պետրոսյանին եւ առաջատարն է

344

Ծաղկաձորում շարունակվող ChessMood Open շախմատային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացող Մանուել Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց հավաքականի նախկին խաղացող Տիգրան Լ․ Պետրոսյանի հետ եւ հասավ հաղթանակի 37-րդ քայլին։

Մանուել Պետրոսյանը 5,5 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալան, որը 6-րդ տուրում սեւերով պարտության մատնեց իրանցի Մասուդ Մոսադեղպուրին։

Մրցաշարին մասնակցում է 85 շախմատիստ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից, Ուկրաինայից։ Կանցկացվի 9 տուր։

Նախորդ հոդվածըԹուրքիայի նախագահը և Քաթարի էմիրը կայցելեն Ղազախստան
Հաջորդ հոդվածըՊուշիլին․ ՈՒԶՈՒ-ում ՆԱՏՕ-ի երկրներից վարձկանների թիվն ավելացել է