Թուրքիայի ՆԳ նախարարը դաշնակիցներին երկիրն ապակայունացնելու մեղադրանք է ուղղել

459

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն երկրի մի քանի դաշնակիցների մեղադրել է երկիրն ապակայունացնելու փորձերի և անցյալ տարի Ստամբուլի Իսթիքլյալ փողոցում ահաբեկչական գործողության վերաբերյալ տվյալները քողարկելու մեջ։

Ստամբուլի կենտրոնական այդ փողոցում նոյեմբերի 13-ին պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել էր վեց մարդ, 81 հոգի տուժել էին։ Ահաբեկչական գործողության կասկածյալ կինը ձերբակալվել էր, նա խոստովանել էր, որ կապ ունի Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ։

Թուրքական ՆԳՆ-ի ղեկավար Սուլեյման Սոյլուն, մերժելով ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները, նշել է, որ կասկածներ կան, թե ահաբեկչական գործողություն կատարելու հրահանգն ստացվել է սիրիական սահմանային Քոբանի քաղաքից, իսկ կատարողը թուրքական տարածք է անցել Աֆրին քաղաքից։

«Որոշ երկրներ, որոնք հայտնի են որպես «բարեկամներ և դաշնակիցներ», այն դիրքորոշումն են պահում, թե «ինչ էլ պատահի՝ միայն թե Թուրքիայում կայունություն չլինի»» Մի՞թե մենք չգիտենք, որ Իսթիքլյալ փողոցում հարձակման ետևում նրանք են կանգնած, որոնց հետ դուք «ձեռք-ձեռքի» տված եք։ Մի՞թե մենք չգիտենք, որ դուք վազվզումեք մեր անվտանգության կազմակերպության, մեր հետախուզական ստորաբաժանումների շուրջ ու հարց եք տալիս՝ «Հետաքրքիր է՝ դա արվել է մե՞ր զենքով»։ Մենք գիտենք՝ ովքեր են նրանք, որ տարիներ շարունակ մեր բարեկամն ու դաշնակիցն են ձևացել ու փորձել են օձի պես խայթել մեզ»,- Սոյլուի խոսքն է մեջբերել Yeni Safak թերթը՝ հայտարարելով, որ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նկատի ունի ԱՄՆ-ին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանում բազմաթիվ ցուցարարների աչքն է վնասվել
Հաջորդ հոդվածըՂրիմում ազգայնացրել են օտարերկրյա քաղաքացիների առնվազն 500 օբյեկտ