Ղրիմում ազգայնացրել են օտարերկրյա քաղաքացիների առնվազն 500 օբյեկտ

532

Ղրիմի պետխորհրդի պատգամավորները ուրբաթ օրը որոշում են կայացրել օտարերկրյա քաղաքացիների ունեցվածքն ազգայնացնելու վերաբերյալ, ցուցակում առնվազն 500 օբյեկտ է ընդգրկվել։

Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է  պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։

Ազգայնացման ենթակա է ուկրաինացի օլիգարխներ Սերգեյ Տարուտայի, Իգոր Կոլոմոյսկու, Ռինատ Ախմետովի և Արսենի Յացենյուկի ունեցվածքը։

Ազգայնացման ցուցակում են հայտնվել նաև ուկրաինական 12 բանկերի և «Դինամո Կիև» ֆուտբոլային ակումբի ունեցվածքները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի ՆԳ նախարարը դաշնակիցներին երկիրն ապակայունացնելու մեղադրանք է ուղղել
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Պատերազմը եւ դրա պատասխանատուները՝ փաստերով