‘Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք նախարարների որդիներին’

938

Թուրքիայի ոստիկանությունը խարդախության և կոռուպցիայի վերաբերյալ գործի շրջանականերում ձերբակալել է 22 մարդու, այդ թվում՝ երեք նախարարների որդիների: Այդ մասին դեկտեմբերի 17-ին հաղորդել է Hurriyet Daily News-ը: Ձերբակալվածների թվում են ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանի և բնապահպանության ու քաղաքային պլանավորման նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, որոնք երեքն էլ ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով: Նույն գործողության շրջանակներում  ձերբակալվել են նաև Ստամբուլի շրջանի քաղաքապետը, շինարարական բիզնեսով զբաղվող գործարարներ, Halkbank պետական բանկի ղեկավարներից մեկը և այլք: Halkbank-ի գրասենյակում խուզարկություններ են անցկացվել, հաղորդում է Reuters-ը: Պաշտոնական մեկնաբանություններ ձերբակալությունների առիթով չեն եղել:

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝  ձերբակալությունները կապված են պետական տենդերների կազմակերպման ժամանակ  խարդախություններ գործելու հետ, իբր՝ կասկածյալները կաշառք են տվել և ստացել՝ շինարարության թույլտվություն ստանալու համար, փոխանցում է lenta.ru-ն: Միջազգային Transparency International կազմակերպության վարկանիշով՝ «Կոռուպցիայի ընկալման ինդեքսով» Թուրքիան զբաղեցնում է 53-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Լիբանանում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը հաստատվել է ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնում’