‘Թուրքիայի ՌՕՈՒ-ն Իրաքի հյուսիսում հրետակոծել է ՔԱԿ-ի ճամբարները’

872

Թուրքիայի ռազմաօդային ուժերն այսօր հրետակոծել են Իրաքի հյուսիսում տեղակայված՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճամբարները, հաղորդում է Sabah թերթը: Հրետակոծությունը շարունակվել է երկու ժամ՝ F-16 տեսակի տասը կործանիչներից:

ՔԱԿ-ի գրոհայինների աշխուժացմանը զուգընթաց՝ թուրքական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները նրանց դեմ: Տասն ամսվա ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի տարբեր շրջաններում վնասազերծել են ՔԱԿ-ի 716 գրոհայինի, այդ թվում՝ դրանցից 496-ը սպանվել են, 21-ը՝ վիրավորվել, 44-ը գերի է ընկել, իսկ 155 հոգի էլ հանձնվել է իշխանություններին:

Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ-ի հետ (վերջինս պահանջում է ստեղծել քրդական անկախ պետություն) շարունակվում է արդեն ավելի քան 25 տարի և առնվազն 40 հազար մարդու կյանք է արժեցել: ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից:

Նախորդ հոդվածը‘Ռիժկով. Պուտինը կայցելի Հայաստան 2013 թ. սկզբին’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Բարաք «Սև արծիվ» Օբամայի հոգեհայրը’