Թուրքիայի քաղաքացիներն արտասահմանում սկսել են քվեարկել

1312

Հինգշաբթի օրը արտասահմանում և սահմանային կետերում սկսվել է Թուրքիայի նախագահի և խորհրդարանի նոր կազմի քվեարկության գործընթացը, հաղորդել է TRT հեռուստաալիքը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի վաղ ընդունած որոշման համաձայն՝ 75 երկրներում բացվել է 156 ընտրատեղամաս։ Դրանք տեղակայված են թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններում։ Սահմանային կետերում, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում ստեղծվել է 4,6 հազար կետ՝ արտասահման մեկնողների կամարտահայտության համար։ Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի սահմաններից դուրս կարող է քվեարկել ավելի քան 3,6 մլն քաղաքացի։

Արտասահմանում և սահմանային կետերում քվեարկությունը կտևի մինչև մայիսի 9-ը, որից հետո բոլոր քվեաթերթիկները կհաշվվեն և կուղարկվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընտրատեղամասերը կգործեն շուրջօրյա՝ ինչպես մեկնողների, այնպես էլ հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների համար։ Առաջին անգամ այս ընտրություններում արտասահմանում կարող է քվեարկել ավելի քան 277 հազար թուրք։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեկինը սադրում է՝ Կառլ III-ի թագակալությանն ուղարկելով ՉԺՀ փոխնախագահին
Հաջորդ հոդվածըՄխիթարյանի նոր նվաճումը