Պեկինը սադրում է՝ Կառլ III-ի թագակալությանն ուղարկելով ՉԺՀ փոխնախագահին

1279

Պեկինը կարող է դիվանագիտական սկանդալ սադրել, եթե Կառլ III-ի թագակալությանն ուղարկի ՉԺՀ փոխնախագահ Հան Ջենին։

Այդ մասին չորեքշաբթի երեկոյան գրել է The Daily Telegtaph թերթը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աղբյուրներին։

Թերթի զրուցակիցը հայտարարել է, որ Ֆորին օֆիսում գրեթե վստահ են, որ Լոնդոն կուղարկվի հենց Հան Ջենը։ Պաշտոնական հրավերը հասցեագրվել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին, սակայն արարողակարգը նախատեսում է, որ հրավիրված առաջնորդի փոխարեն կարող է ժամանել նրա ընտրած մեկ այլ անձ։

Սի Ձինպինի տեղակալի թեկնածությունը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է մեկ ամիս առաջ, թերթին չափազանց խնդրահարույց է թվում, որովհետև հենց Հան Ջենն է վերջին հինգ տարիներին համակարգել Հոնկոնգի հետ մայրցամաքային Չինաստանի հարաբերությունների քաղաքականությունը, ինչը խիստ քննադատվել է Լոնդոնի կողմից և հանգեցրել բրիտանա-չինական հարաբերությունների վատթարացմանը։

Պահպանողական պատգամավոր Թիմ Լաֆթոնը հայտարարել է, որ թագակալության արարողությանը մասնակցելու համար Հան Ջենի թեկնածության ընտրությունը «վիրավորանք կլինի Մեծ Բրիտանիայի ազատասեր ժողովրդի համար»։  Բուքինգհեմյան պալատը այս թեմայով մեկնաբանություններ չի արել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ում 4 ֆուտբոլիստներ ցմահ որակազրկվել են պայմանավորված խաղի համար
Հաջորդ հոդվածըԹուրքիայի քաղաքացիներն արտասահմանում սկսել են քվեարկել