‘Թուրքիայում ԱՄՆ դեսպան. 1915 թ. ողբերգության ճանաչումն օգտակար կլինի թե՛ թուրքերի, թե՛ հայերի համար’

844

1915 թ. ողբերգության և դաժան կոտորածների ճանաչումն օգտակար կլինի թե՛ թուրքերի, թե՛ հայերի համար, NTV հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը` մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

Ըստ որում, դիվանագետը նշել է, որ այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել: Միաժամանակ դիվանագետը դժվարացել է ասել, թե հետագայում կփոխվի արդյոք ԱՄՆ նախագահի կամ Կոնգրեսի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ: 

Բասսը վաղաժամ է համարում կանխատեսել, թե ԱՄՆ կողմից ով է ներկա գտնվելու ապրիլի 24-ին Ստամբուլում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին, և արդյոք ԱՄՆ-ը ներկայացված կլինի այդ միջոցառմանը:

Նախորդ հոդվածը‘Սպանություն Փարաքար գյուղում. Կինը դանակի մոտ 30 հարված է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Ռազմիկ Պետրոսյան. Հուժկու հանրահավաքները ապացուցում են, որ ժողովուրդը վստահում է Եռյակին’